երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Ո՞ւմ է տրվում 9-րդ միջոցառմամբ սահմանված կառավարության աջակցությունը․ մանրամասներ

Ո՞ւմ է տրվում 9-րդ միջոցառմամբ սահմանված կառավարության աջակցությունը․ մանրամասներ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել․

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով ճգնաժամի հաղթահարման ծրագրերի, կառավարության աջակցությունների մասին ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական ֆեյսբուքյան էջին ստացվող բազմաթիվ հարցումները, ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (http://www.mlsa.am/) պատրաստած հարցուպատասխանը կորոնավիրոիսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառման մասին

Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Այս որոշմամբ, միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

Ո՞ւմ է տրվում այս աջակցությունը:
Ծրագրում ընդգրկված ընտանիքը կարող է աջակցություն ստանալ, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում երեխան և ծնողներից առնվազն գտնվել են Հայաստանում:

Կա՞ն արդյոք բացառություններ, ովքեր չեն կարող ընդգրկվել այս ծրագրում:

‼️Ուշադրություն. ընտանիքը չի կարող աջակցություն ստանալ այն դեպքում, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարը կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը:

🛑‼️Աջակցություն չի կարող ստանալ նաև այն երեխայի ընտանիքը, որը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված է եղել ընտա­նիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովու­թյան միավորը բարձր է 28.01-ից:

🛑‼️Շահառու չեն կարող դառնալ նաև այն երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը, ովքեր 2020 թ. մարտի 31-ի դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Ե՞րբ և ինչպե՞ս կարող եմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Այս միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար ընթացակարգ դեռևս սահմանված չէ: Ուստի՝ այս պահին դիմել պետք չէ: Կարգը հաստատելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը պատրաստ կլինի 2020 թ.-ի ապրիլի 9-ին, ինչից հետո միայն կընդունվեն դիմումներ:

🛑‼️Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:

  • Կիսվել: