ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
«ՈՒԱԶ»-ի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

«ՈՒԱԶ»-ի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Երկու օր առաջ՝ փետրվարի 19-ին, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է։ Այս մասինհայտնում է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, շարունակում են իրենց բուժումը»,- նշեց Թորոսյանը։

Հավելենք, որ վթարի հետեւանքով զոհվել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը:

  • Կիսվել: