ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ընտանիք կոնցեպտին. Զոհրաբյան

Նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ընտանիք կոնցեպտին. Զոհրաբյան

«Ստամբուլյան կոնվենցիայով նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ԸՆՏԱՆԻՔ կոնցեպտին»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիային, որի դրույթներից շատերին համաձայն չեն ինչպես տարբեր ՀԿ ներկայացուցիչներ, այնպես էլ՝ պաշտոնատար անձինք: Նրանցից շատերը Կոնվենցիայում տեսնում են միասեռականությունն օրինականացնելու վտանգ:

Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել՝ նշելով.

«Ստամբուլյան կոնվենցիային դեմ արտահայտվողները չեն չափազանցնում, երբ ասում են, որ ստամբուլյան կոնվենցիայով նույնասեռ անձանց միությունը հավասարեցվում է ԸՆՏԱՆԻՔ կոնցեպտին»:

  • Կիսվել: