ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

ՀՀ ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 2000 հակ անասնակեր։

  • Կիսվել: