Երևման Սուրբ Խաչի տոնին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը
Երևման Սուրբ Խաչի տոնին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը, հայտնում են Արագածոտնի թեմից:
«Մայիսի 18-ին՝ Երևման Սուրբ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Քրիստոսի Խաչափայտի Մասունքը ու կմատուցվի տոնական Սուրբ և Անմահ Պատարագ, սիզբը ժամը 10:00:
Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00»,-ասված է հաղորդագրության մեջ