չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել է Զինվորի տուն

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել է Զինվորի տուն

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքն այսօր բերվել էր Զինվորի տուն, և կատարվեց անձնակազմի օրհնություն: Այս մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։

Այսօր նշվում է ավետարանիչների տոնը, և քանի որ Ղուկասը նաև բժիշկ էր, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս օրը՝ հոկտեմբերի 21-ը հռչակվել է բժշկական ոլորտի սպասավորների օրհնության օր:

Օրհնության կարգը կատարեցին Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր սպասավոր Տեր Սահակ քահանա Սահակյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: