չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները. հրդեհի օջախը տարածված է եղել աղբավայրի ողջ պարագծով՝ ընդգրկելով շուրջ 20 հա տարածք, հայտնում են քաղաքապետարանից։

Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այս հինգ օրվա ընթացքում աղբավայր է տեղափոխվել 500-600 բեռնատար հող: Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր: Համայնքն արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել նախագծի կյանքի կոչման ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: