կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել

Նուբարաշենի աղբավայրում հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել

Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։ Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։

Ժամը 21։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել էր ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար:

 

  • Կիսվել: