ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայում այցելել է Sophia Antipolis տեխնոպարկ

Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայում այցելել է Sophia Antipolis տեխնոպարկ

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նիցցայի մոտակայքում գտնվող Sophia Antipolis տեխնոպարկ, որը համարվում է Եվրոպայի առաջատար տեխնոլոգիական կենտրոններից մեկը։
 
Նախագահին հյուրընկալել են կենտրոնի նախագահ Ջան Փիերին և տեխնոպարկի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սերվետը, որոնք ներկայացրել են տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղությունները, ինովացիոն հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։
Այցի ընթացքում Հանրապետության նախագահը շրջել է կենտրոնում, ծանոթացել գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքին։
 
 
Ներկայում Sophia Antipolis-ը միավորում է շուրջ 2500 հեղինակավոր ընկերություններ՝ դառնալով Եվրոպայում տեխնոլոգիական և գիտական համագործակցության խոշորագույն հարթակներից մեկը։
 

  • Կիսվել: