կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նուբարաշենի աղբավայրում հերթական խոշոր կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ. կրակը տեսանելի է մի քանի կմ-ից․ տեղում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը

Նուբարաշենի աղբավայրում հերթական խոշոր կրակի դեմ պայքարում են մեծ թվով հրշեջներ. կրակը տեսանելի է մի քանի կմ-ից․ տեղում է ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը

Արդեն 4 ժամից ավելի է՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական կրակի դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքներին ներգրավված են մեծ թվով հրշեջ-փրկարարներ և Երևանի փրկարարական վարչության շտաբի փրկարարները։

Կրակի օջախները հազարից ավելի հատվածներում է, և հրշեջները որոշ վայրերում իրենց կյանքը վտանգելով են աշխատում, քանի որ ամեն վայրկյան հնարավոր է աղբը թափվի հրշեջների վրա։

Տեղում աշխատանքներին հետևում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, փրկարար ծառայություն տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը։

Հրշեջները մի քանի խմբերի են բաժանվել։ Աշխատանքները ղեկավարում է Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրդեհի վայր են բերվել Երևանի քաղաքապետարանի մի քանի ջրատար ավտոմեքենաներ, որոնցով անընդհատ ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին։

Հրշեջներին օգնության ձեռք է մեկնել նաև Երևանում հայտնի «Դեֆանս» ընկերությունը, ովքեր հատուկ տեխնիկաներ են տրամադրել՝ աշխատանքները ավելի արդյունավետ ու անվտանգ կատարելու համար, որոնցով հրշեջների աշխատանքն էլ ավելի ապահով է դարձել։

Այս պահին հրշեջները շարունակում են աշխատանքը։

  • Կիսվել: