երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո շարունակվում են հակահրդեհային միջոցառումները

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո շարունակվում են հակահրդեհային միջոցառումները

Օգոստոսի 8-ի գիշերվանից Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի մարումից հետո Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով ՆԳՆ փրկարար ծառայության հետ, շարունակում է իրականացնել հակահրդեհային և կանխարգելիչ միջոցառումներ։ Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

 Քաղաքապետարանի ենթակա կառույցներն ու մասնագիտացված ստորաբաժանումները գործում են շուրջօրյա հերթապահության ռեժիմով՝ ապահովելով տարածքի մշտական մոնիթորինգ և վերահսկողություն՝ կրկնակի բռնկումներ բացառելու համար։ Տեղում հերթապահություն է սահմանել նաև ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Աշխատանքներին քաղաքապետարանն ապահովել է շուրջ 30 միավոր տեխնիկա, որով իրականացվում են հողային աշխատանքներ՝ աղբի շերտերը ծածկելու և կրակի օջախների կրկին ակտիվացումը կանխելու նպատակով։

 

  • Կիսվել: