շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նրա լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում. պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի խորհրդականի մասին

Նրա լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում. պատգամավորը՝ Հրայր Թովմասյանի խորհրդականի մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադարձավ Հրայր Թովմասյանի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայտարարություններին, որոնք արվել են հունիսի 25-ին հեռուստաընկերություններից մեկի եթերի ժամանակ։

«Հարցազրույցի ընթացքում նա Հայաստանի իշխանությունների, ՀՀ նախագահի հասցեին տարատեսակ վիրավորանքներ ու լուտանքներ է հնչեցրել: Կարելի է ասել, որ նրա լեքսիկոնը մոլագարության աստիճանի է հասնում։ Նա չի թաքցրել, որ 2018 թվականի «թավյա հեղափոխության», ՀՀ ժողովրդի նկատմամբ ատելություն է տածում։ Կարծում եմ, որ այդ լուտանքների վրա ուշադրություն պետք չէ դարձնել, նույնիսկ դրա համար վիրավորվելը մեր կողմից  մեղք կլինի, բայց այնքան տարված է խոսում, որ խոսքի մեջ մի այսպիսի արտահայտություն է անում:

Մեջբերում եմ բառացի՝ «ՍԴ ռազմավարությունն էր՝ ոչ մի դեպքում չընկրկել և, ամենակարևորը՝ հարկադրել, որ այս իշխանությունները միայն հակաիրավական, հակասահմանադրական ու պետական հեղաշրջման միջոցով հասնեն իրենց նպատակին»:

Հասկանո՞ւմ  եք՝ խոսքը հանրային ծառայողի մասին է, որը պետբյուջեից, ՀՀ ժողովրդի վճարած հարկերի հաշվին աշխատավարձ է ստանում։ Մարդն ասում է, որ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ձևակերպված իշխանություններին ինչ-որ բան հարկադրելու մարտավարություն են իրականացրել։ Ինձ ուղղակի հետաքրքիր է՝ տվյալ անձի՝ Հայաստանի իշխանություններին ամեն կերպ վնաս տալու մոլուցքը մինչև ո՞ւր է գնացել»,-  նշեց Վահագն Հովակիմյանը:

 

  • Կիսվել: