երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
«Մարտի 1»-ի գործը բացահայտված է, բայց իրավապահ համակարգը մաֆիական ազդեցությունների պատճառով նրան պատշաճ գնահատական չի տալիս․ Փաշինյան

«Մարտի 1»-ի գործը բացահայտված է, բայց իրավապահ համակարգը մաֆիական ազդեցությունների պատճառով նրան պատշաճ գնահատական չի տալիս․ Փաշինյան

Ասում են, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտված չէ։ «Մարտի 1»-ի գործը բացահայտված է, պարզապես Հայաստանի իրավապահ համակարգը մաֆիական ազդեցությունների պատճառով դրան պատշաճ գնահատական չի տալիս։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ընթացքում, օգոստոսի 25-ին հայտարարել է Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործում չկա ոչ մի դրվագ, որը բացահայտված չլինի։

«Պարզ է, որ սպանությունների հրահանգը տվել է Ռոբերտ Քոչարյանը (Հայաստանի երկրորդ նախագահը՝ խմբ.)։ Ամբողջը բացահայտված է։ ՀՀ դատաիրավական համակարգը կամք չի ունեցել, քանի որ անկախ է կառավարությունից, կարող է նախկին օլիգարխներից ինչքան ասես փող առնի, հետաձգի», - ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: