կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նոյեմբերի 7-14-ը պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում

Նոյեմբերի 7-14-ը պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 7-14-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1573 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 261 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 250 անձ։ 105 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 12-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 188-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 30 անձի, բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերել են 1 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

  • Կիսվել: