շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նորոգվել և հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը

Նորոգվել և հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը

Հայ կրթական հիմնարկության, բարերար Սուսան Վարդանեան Բարբայի ֆինանսավորմամբ նորոգվել և այսօր հանդիսավորությամբ բացվել է Գյումրիի թիվ 27 դպրոցը։ Բացման արարողությանը մասնակցել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը, Հայ կրթական հիմնարկության պատվիրակությունը։

Վերանորոգման աշխատանքների շրջանակներում ամբողջությամբ նորոգվել է դպրոցի տանիքը, հիմնանորոգվել՝ մարզադահլիճները, կոսմետիկ վերանորոգում է իրականացվել ամբողջ դպրոցում՝ փոխվել է ջեռուցման համակարգը, պատուհանները, դպրոցի գույքի գերակշիռ մասը։ Փոխվել է նաև դասասենյակների հատակը, դպրոցի լուսավորության համակարգը։ Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է նվիրել նաև 17 դյուրակիր համակարգիչ (յուրաքաչյուր դասարանում մեկ համակարգիչ)։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։

  • Կիսվել: