Նորատուսցիները պնդում են, որ ղեկավարությունն արգելելով ձկան որսը՝ ցանկանում են ոլորտն իրենց ձեռքը վերցնել
ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մի խումբ ձկնորսներ բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառն այն է, որ նրանց արգելում են ձուկ որսալ, ինչի հետևանքով նախօրեին գյուղացիների և պարեկների միջև բախում է եղել։
Նորատուսցիները պնդում են, որ ղեկավարությունն արգելելով ձկան որսը՝ ցանկանում են ոլորտն իրենց ձեռքը վերցնել։ «Ուզեմ են Սևանը դարձնեն իրենց սեփականությունը, անուններ կարամ ասեմ... Ուզում են Սևանի ափին գտնվող ժողովրդին սովամահ անելով՝ հանեն դուրս»,-նշում է ձկնորսներից մեկը։
«Դու քո ժողովրդին ապահովի աշխատանքով, էսա մեր գործը, հացի խնդիր է, մտնում եմ տունս երկու թոռս երկու շոկոլադ ուզեց ու չկարացի տամ, ուրեմն՝ իմ ապրելը կոպեկ չարժի»,-ասում է մեկ այլ նորատուսցի։ Նա վրդովվելով ավելացնում է. «Ամեն ինչի ընդունակ ենք»։
Բնակիչները նշեցին, որ գյուղը «բլոկադայի մեջ է», ոստիկանության ուժեր են կենտրոնացրել։



