հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորատուսցի Արայի տղայի՝ ռուսական համարանիշներով մեքենան տեղափոխվեց տուգանային հրապարակ

Նորատուսցի Արայի տղայի՝ ռուսական համարանիշներով մեքենան տեղափոխվեց տուգանային հրապարակ

Երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, Երևանում իրականացրել են «Շնաձուկն էլ չի կարող քո «۫յաշիկ»-ը փրկել» օպերացիան:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկային ծառայության Երևանի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանում Mercedes G63 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, վարում է այն:

Պարզվել  է, որ վարորդը եղել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի  բնակիչ 18-ամյա Լյովա Բանդուրյանը, ով ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լ. Բանդուրյանը քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արա Բանդուրյանի որդին է: Ավտոմեքենայի համարանիշների վրա էլ փակցրել էր շնաձկան տիպ:

  • Կիսվել: