շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նորապատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Նորապատ գյուղում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 14-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում՝ արագաչափի մոտակայքում, ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետերից մեկում (մոտ 50 քմ) կայանած ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, մարվել՝ 20:38-ին: Այրվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և մոտ 8 քմ տարածքում կենցաղային իրեր։

  • Կիսվել: