չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Նոր մանրամասներ Մուսալեռի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Նոր մանրամասներ Մուսալեռի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Այսօր Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները տարհանվել են, քանի որ նրանցից շատերը և ուսուցիչները սկսել են անսովոր հազալ, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց:

Մուսալեռի Վերֆելի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը հայտնել է, որ 6 երեխա է տեղափոխվել հիվանդանոց, ինքն է շտապօգնություն կանչել.«Այդքան երեխաների մասով տեղեկությունը սուտ է։ Երեխաների մոտ հազ էր։ Պատճառը եղել է այն, որ երեխաներից մեկը գազի բալոն է փողոցից գտել և սենյակում փչել, էրեխեքն էլ սկսել են հազալ»։

Նշենք, որ մինչ այդ Մուսալեռի համայնքապետ Սիմա Հակոբյանը հայտնել էր, որ երեխաները սկսել են հազալ, այդպես է սկսվել: Եկել են ուսմասվարի մոտ, ասել են՝ հազում են բոլորը, մտածել են ձեւ են անում, որ փախչեն դասերից: Հետո տեսել են, որ շատանում է հազը, արդեն բուժարան են դիմել, բուժամբուլատորիան դիմացն է: Այդպես շտապօգնությունը երեխաներին տարել է Վաղարշապտի հիվանդանոց: 

Համայնքապետը բացառել էր, որ դա կարող է գազից եղած լինել. «Այդտեղ գազ չկա, որ գազի արտահոսք եղած լինի: Գազի կաթսան շենքից հեռու է: Ինչ-որ նյութ է եղել: Քիմիայի լաբորատորիան էլ փակ է, այնտեղ նյութեր չկան»:

 
 

  • Կիսվել: