կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
 Նոր Գեղիում ճակատ ճակատի բախվել են Ford Transit-ները․ կա վիրավոր

Նոր Գեղիում ճակատ ճակատի բախվել են Ford Transit-ները․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։  Ժամը 10։30-ի սահմաններում Նոր Գեղիում, Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Վարդան Վ․-ի վարած Ford Transit մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 66-ամյա Սոս Ա․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ 

  • Կիսվել: