շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Nissan-ի 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի, վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Nissan-ի 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի, վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մայիսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Խանջյան փողոցի թիվ 13/10 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված անձը Nissan մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վրաերթի ենթարկվածը շպրտվել ու բախվել է Kia մակնիշի ավտոմեքենային, իսկ Nissan-ի վարորդը թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է։

Ավելի ուշ ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սերգեյ Սարդարյանը և հայտնել, որ վրաերթը ինքն է կատարել, Nissan-ն էլ տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: