Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցում են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Գյումրիից, որտեղ նրան ուղեկցում է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեծ ավտոերթով նշվելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը, ինչպես նաև Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։
Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ լքում է կառավարական ամառանոցը և բաժանվել է Նիկոլ Փաշինյանից։
Մանրամասները՝ տեսանյութում:


