չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեքենայով զբոսնում են Տավուշի մարզում

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեքենայով զբոսնում են Տավուշի մարզում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում  հրապարակել է նոր տեսանյութ՝  Փաշինյանի մասնակցությամբ, որում նրանք մեքենայով զբոսնում են Տավուշի մարզում՝ վայելելով գարնանային եղանակը:

Տեսանյութում Փաշինյանը մեքենայի ղեկին է, Աննա Հակոբյանը տեսանկարահանում է, մեքենայում երաժշտություն է հնչում:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում միացել էր աղբ հավաքող քաղաքացիներին: Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել և գրել՝ «Չմտածեք միայն ռելոկանտներն են. տեղացիներից էլ մարդ միացավ»:

  • Կիսվել: