ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է. «Gallup International Association»-ի անցկացրած հարցման արդյունքները

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է. «Gallup International Association»-ի անցկացրած հարցման արդյունքները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է: Այս մասին վկայում է «Gallup International Association»-ի Հայաստանում անցկացված հարցումը։

Հարցումն անցկացվել է հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են այսօր։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ ՀՀ վարչապետին ընդհանրապես չի վստահում հարցվածների 38.1%-ը (2023թ. նոյեմբերին եղել է 35.5%), 15.1%-ը լիովին վստահում է Փաշինյանին (նոյեմբերին՝ 20.4%)։

Հարցման մասնակիցների 28,3%-ը հիմնականում չի վստահում (նոյեմբերին՝ 18,6%), մեծամասամբ վստահում է 13,1%-ը (13,2%), դժվարացել են պատասխանել հարցվածների 4,6%-ը (12,3%)։

 

 

  • Կիսվել: