շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՆԳՆ տեղակալն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները

ՆԳՆ տեղակալն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները

Նոյեմբերի 20-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին և Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչին։ Հայտնում են ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից․

«Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Ներքին և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ներքին գործերի նախարարության բնագավառում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի մանրամասներ։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ կարևորել է բարեփոխումներն ու այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։

Հյուրերը բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացի ուղղությամբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կատարած աշխատանքը, ինչի հիման վրա էլ իրականացվում են նրանց օգնությունների տրամադրման միջոցառումներն ու այլ գործողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները, ծառայություններում կադրերի պատրաստման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: