ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ից

ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները՝ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ՃՏՊ-ից

Հունիսի 23-ին, ժամը 16։06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1983 թ․) բախվել է ճանապարհամերձ բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: