շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել փաստաբաններից երեքին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել փաստաբաններից երեքին

Մենք «փաստաբանության թշնամի» հավաստագիրը կհանձնենք ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին  շրջանում փաստաբանների նկատմամբ իրականացվում են բռնություններ և այդ դեպքերը պատշաճ գնահատականի չեն արժանանում: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։

Ակցիա իրականացնող փաստաբաններին տեղեկացրեցին, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պատրաստ է ընդունել նրանցից երեքին։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիա իրականացնող փաստաբանները երթով հասել են ոստիկանության շենք։ Ոստիկանապետին «փաստաբանության թշնամի» ճանաչելու պահանջին միացել է 502 փաստաբան։

  • Կիսվել: