ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով` Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև

Ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով` Արդարադատության նախարարության և ենթակա մարմինների ու կազմակերպությունների միջև

Արդարադատության նախարարության աշխատակազմը և նախարարության համակարգման ներքո գտնվող մարմիններն ու կազմակերպությունները անցկացրել են նախարարարության ներքին կառավարման հարցերին նվիրված աշխատաժողով:

Աշխատաժողովին բացման խոսքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարևորել է նման հանդիպումների իրականացումը նախարարության կարողությունների զարգացման տեսանկյունից ներքին աշխատակարգային հարցերը առավել արդյունավետ լուծելու համար:

Աշխատաժողովի ընթացքում «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից ներգրավված փորձագիտական թիմը ներկայացրել է նախարարության ներքին կառավարման մեխանիզմները կատարելագործելուն ուղղված առաջարկները, որոնց շուրջ տեղի է ունեցել բովանդակալից և արդյունավետ քննարկում:

Աշխատաժողովը կազմակերպվել էր «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ` «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» Կազմակերպության կողմից՝ «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամին» ծրագրի շրջանակներում:

 

  • Կիսվել: