ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց

Ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ներպետական բոլոր ճանապարհներին առկա է մերկասառույց:

Միջշրջանային ճանապարհահատվածները դժվարանցանելի են: Խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պարտադիր ձմեռային անվադողերով:

Արցախը Հայաստանին կապող՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղու որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և բարձրադիր գոտիներում մառախուղի պատճառով տեսանելիությունն անբավարար է:
 
 

 

 
 

  • Կիսվել: