ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտան»  է. Ավանեսյան

Ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտան» է. Ավանեսյան

Nերկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտան» է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նաև հավելեց, որ Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ:

Ավանեյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները:
Այժմ նկատվում է  կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր: Առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի այս իրավիճակը: Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է՛՛:
 
Առողջապահության նախարարն ասաց նաև, որ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը:
 
՛՛Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամերը: Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, սակայն այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի, ինչն անգլիական շտամին այդքան էլ բնորոշ չէ՛՛,-ասաց Ավանեսյանը:
 
 

  • Կիսվել: