չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Կոտայքում հայտնաբերվել է վթարային իրավիճակներ ստեղծած «ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդը (տեսանյութ)

Կոտայքում հայտնաբերվել է վթարային իրավիճակներ ստեղծած «ՎԱԶ-2107»-ի օրինախախտ վարորդը (տեսանյութ)

Սոցիալական ցանցերում օրերս տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է «ՎԱԶ- 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Հայտնում են ՆԳՆ-ից:

«Կոտայքի մարզի պարեկները ճշտել են վարորդի ինքնությունը։ Մայիսի 12-ին մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երևթևեկության կանոնները՝ չվտանգելով երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- նշված է հողարդագրության մեջ:

  • Կիսվել: