երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
«Մի գեղեցիկ ավանդույթ կա». Չեխիայի դեսպանի դասարանցիները Հայաստանում են

«Մի գեղեցիկ ավանդույթ կա». Չեխիայի դեսպանի դասարանցիները Հայաստանում են

Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի դասընկերները Հայաստանում են։ Դեսպանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու պատմել, որ Չեխիայում  մի գեղեցիկ ավանդույթ կա, դասընկերներով պարբերաբար հանդիպում են։

«Ահա դասընկերների մի այդպիսի գեղեցիկ հանդիպում նոր կայացավ Հայաստանում։ Մեր դասաարանի գրեթե կեսն է»,-գրել է դեսպանը։

Դեսպանն ու ընկերները նախօրեին մասնակցել են Եվրոպայի օրվա միջոցառումներին, Պետր Պիրունչիկը ընկերների նվագակցությամբ նույնիսկ սաքսաֆոն է է նվագել՝ կատարելով չեխական ժողովրդական երգ ջազային տարբերակով։

  • Կիսվել: