Ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն կստանան 28 տարեկանը բոլորած կանայք. Շեմը ընդլայվել է
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում որոշեց ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ գործող կարգավորմամբ 36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց, որոնց համար պարտադիր պայման չէ անպտղության ախտորոշումը, տրամադրվում է 6 դաշտանային ցիկլի ընթացքում ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն: Առաջարկվում է նույն խմբի կանանց համար տարիքային ստորին շեմը սահմանել 28 տարեկանը, դրանով իսկ ընդլայնել վերարտադրողական իրավունքը իրացնելու ցանկություն հայտնող, սակայն անպտղության ախտորոշում և զուգընկեր չունեցող կանանց խմբի շրջանակը:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է աջակցել ծրագրով նախատեսված շահառուների խմբերին` իրենց վերարտադրողական իրավունքը իրացնելու հարցում: Երկարաժամկետ կտրվածքով միջոցառումը կնպաստի երկրում պտղաբերության ցուցանիշի բարձրացմանը: