հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Նազարբեկյան թաղամասում ավտոմեքենա է այրվել․ վարորդ հոսպիտալացվել է

Նազարբեկյան թաղամասում ավտոմեքենա է այրվել․ վարորդ հոսպիտալացվել է

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան թաղամասի թիվ 13/5 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:40-ին, մարվել՝ 08:42-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի ցուցիչների վահանակը և ջերմահարվել սրահը:

Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

  • Կիսվել: