ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նավակ ճոճողն աջակցում է Դավիթ Տոնոյանին

Նավակ ճոճողն աջակցում է Դավիթ Տոնոյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ հայտնի Նավակ Ճոճողը, այսօր եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակ` աջակցելու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։

Նա նշեց, որ վստահ է, որ Տոնոյանն անմեղ է: ՛՛Այլ հարց է, որ հիմա ընթանում են քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Վստահ եմ, որ նա որևէ կոռուպցիոն գործարքում ներգրավված չէ, քանի որ նա իմ հարազատն է, իմ ընկերն է՛՛:

Նշենք, որ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ևս եկել էր դատարանի բակ, նա նույնպես աջակցում է Դավիթ Տոնոյանին: 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանին, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին:

Հավելենք նաև, որ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

  • Կիսվել: