հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Սևանա լճում նավակ էր խափանվել․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս բերեցին

Սևանա լճում նավակ էր խափանվել․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս բերեցին

Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում նավակը խափանվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները Չկալովկա գյուղի ափամերձ հատվածից (մոտ 500 մ) խափանված ռետինե նավակը և քաղաքացիներ՝ Ս․ Ս․-ին, Ֆ․ Ա․-ին, Ք․ Ս․-ին դուրս բերել ափ. տուժածներ չկան:

  • Կիսվել: