Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 21-22-ը:
Բացահայտվել է 103 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է.
- 25 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
- 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
- 10-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության.
- 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
- 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման.
- 3-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի իրացման.
- 2-ական դեպք՝ բնակարանային գողության, անձին հետամտելու և աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու:
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝



Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած:

ՃՏՊ վիճակագրություն.
Անցած 1 օրում գրանցված 14 ավտովթարի հետևանքով
21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։