երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ կոչ անել. Թորոսյան

Նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ կոչ անել. Թորոսյան

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը քիչ առաջ ուղարկեց ինձ այս տեսանյութը, որտեղ երևանյան մի ռեստորանում, 14-15 տարեկան տղա երեխաները ազատ նարգիլե են ծխում և հայտնեց, որ նրանց ծնողներն են պատվիրել նարգիլեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հիմա մենք պետք է մեզ հարց տանք. մենք այսպիսի՞ երիտասարդություն ենք ուզում, որը պետք է զարգանա ու զարգացնի երկիրը։ Կամ վաղը այս ախտով տարված և իրենց օրգանիզմը քայքայած երիտասարդները ինչպե՞ս են ծառայելու հայոց բանակում։

Նաև սրա համար ենք պնդում, որ ցանկացած ծխախոտային արտադրատեսակի օգտագործումը բոլոր հանրային փակ տարածքներում պետք է արգելվի։

Հ.Գ. իսկ նարգիլեն երեխաների համար պատվիրած ծնողներին նույնիսկ չգիտեմ ինչ կոչ անել։ Հավանաբար կլռեմ»:

  • Կիսվել: