երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տվյալների և արհեստական բանականության պետական գերատեսչության ղեկավարի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տվյալների և արհեստական բանականության պետական գերատեսչության ղեկավարի հետ

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում տեխնոլոգիական համատեղ նախագծեր իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի տվյալների և արհեստական բանականության պետական գերատեսչության ղեկավար, նախարար Աբդուլլահ բեն Շարաֆ Ալղամդիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տվյալագիտական և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացած տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցությունը․ այս համատեքստում քննարկվել են հայկական և սաուդական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունները։

Համատեղ նախատեսվող աշխատանքների շրջանակում կողմերն անդրադարձել են նաև նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ոլորտային նորարարական գաղափարների և նախագծերի իրագործման հեռանկարներին։

 

  • Կիսվել: