հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նարեկ Մկրտչյանն ու Յոհաննես Ռաչն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի համագործակցության ընդլայնման ուղղություններին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում

Նարեկ Մկրտչյանն ու Յոհաննես Ռաչն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի համագործակցության ընդլայնման ուղղություններին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ։

Ինչպես  հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղություններին։  

Կարևորվել է աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, երեխաներին և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն ուղղված ծրագրերի, զբաղվածության կենտրոններում կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։    

 
 

Հանդիպման ընթացքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության  քննարկված տարբերակները տեղափոխել գործնական փուլ։ 

  • Կիսվել: