ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. վիրահատական միջամտության կարիք կա. փաստաբան

Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց. վիրահատական միջամտության կարիք կա. փաստաբան

«Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

«Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ արձանագրվել է վիրահատական միջամտության կարիք, սակայն վիճակը եղել է բարդ և որոշում է կայացվել դեղորայքային բուժմամբ վիճակը կայունացնել և նոր վիրահատել։

Առողջական խնդիրներով պայամանվորաված՝ ներկայացրել էինք գրավի կամ անձնական երաշխավորության միջնորդություններ, որոնք դատարանի կողմից մերժվել էին։ Կալանավորման մեջ Ն․ Մանթաշյանի առողջական վիճակը ամեն օր վատանում է»,-նշել է փաստաբանը

 

  • Կիսվել: