Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան
Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ: Այս մասին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է ֆեյսբուքի իր էջում։
Ավելի վաղ, Կոչուբաևը նշել էր, որ տևական ժամանակ է՝ վատացել է Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստի ընթացքում պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանքը փոխելու համար:


