ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նարեկ Մալյանը պնդում է՝ Սաքունցը դրամաշնորհ է ստացել Սորոսի գրասենյակից հողերը հանձնելու համար

Նարեկ Մալյանը պնդում է՝ Սաքունցը դրամաշնորհ է ստացել Սորոսի գրասենյակից հողերը հանձնելու համար

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սորոսական Արթուր Սաքունցին բոլորը գիտեն, բայց քչերն են տեղյակ, որ հողեր հանձնելու քարոզչության համար Սորոսի գրասենյակից Սաքունցը հունվարին ստացել է 221 հազար դոլար: Մի հատ բարձրաձայն ասեք, 221 հազար... ու դա դեռ միայն մի գրանտն է:

Հիշեցնեմ, որ Սաքունցին ֆինանսավորող Ջորջ Սորոսը Ալիևի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է:

Հա ու մեկ էլ չմոռանաք Սորոսը 221 հազար դոլար է տվել տեսանյութի հերոսին:

Հ.Գ. իմ տեղեկություններով կապույտ մազերով ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանը վարձատրվել է Արթուր Սաքունցի կազմակերպությունից»:

  • Կիսվել: