երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նախօրեին Գեղարքունի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները տևել են 10 րոպե․ մանրամասներ

Նախօրեին Գեղարքունի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակոցները տևել են 10 րոպե․ մանրամասներ

Գեղարքունի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներից որևէ քաղաքացիական անձ չի վիրավորվել, քաղաքացիական օբյեկտ չի վնասվել։ Այս մասին հայտնել է Վարդենիս համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։

Ըստ նրա՝ կրակոցները տևել են մոտ 10 րոպե։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

«Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»։ 

  • Կիսվել: