հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախնական տվյալներով՝ Լոս Անջելեսում արձանագրվել է 12 մլն 351 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում. «Հայաստան» հիմնադրամ

Նախնական տվյալներով՝ Լոս Անջելեսում արձանագրվել է 12 մլն 351 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում. «Հայաստան» հիմնադրամ

Նոյեմբերի 25-ին «Կենսունակ սահմանային համայնքներ» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 24-րդ հեռուստամարաթոնը: Արդյունքում, նախնական տվյալներով, Լոս Անջելեսում արձանագրվել է 12 մլն 351 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն և խոստում:

Ինչպես տեղեկացնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ հեռուստամարաթոնի միջոցները կնպատակաուղղվեն հայրենիքի սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորմանը:

Հեռախոսամարաթոների ընթացքում ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամն հավաքագրել է 7 861 000 ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմինը՝ 3 990 000 ԱՄՆ դոլար, իսկ Կանադայի տեղական մարմինը՝ 500 000 ԱՄՆ դոլար: Հարկ է նշել, որ հանգանակությունները դեռևս շարունակվում են, ուստի վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

«Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի և Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ բարելավվել են մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների կյանքերը»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: