շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:  

Ավելի վաղ հայտնել էինք, որ 911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:

  • Կիսվել: