շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Նախնական տեղեկություններ ունենք, որ որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի թեստեր անել. Թորոսյան

Նախնական տեղեկություններ ունենք, որ որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի թեստեր անել. Թորոսյան

Քաղաքացին իր սրտի հանգստության համար չի կարող կորոնավիրուսի թեստ անցնել, դա արվում է ըստ ցուցումի: Թեստավորումը բարդ, ժամանակ պահանջող պրոցես է, որը պետք է արվի միայն ցուցումներով: Այս մասին Ազատության եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նաև նշեց. «Սակայն մենք նախնական տեղեկություններ ունենք, որ որոշ լաբորատորիաներ կարող են սկսել վճարովի թեստեր անել: Խոսքը վերաբերում է ՊՇՌ թեստերին, ոչ թե արագ թեստերին: Հնարավոր է, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, արվեն հոգու հանգստության համար»:

Նախարարի խոսքով՝ ամեն դեպքում պետք է հասկանալ, թե որքանով է դա արդյունավետ, քանի որ թեստը կարող է այդ պահին բացասական պատասխան ունենալ, սակայն հաջորդ օրը քաղաքացին վարակվի, ուստի այդ տրամաբանությամբ հոգու հանգստության համար պետք է ամեն օր թեստավորվել:

  • Կիսվել: