Նախիջևանի ներքին գործերի նախկին նախարարն ազատազրկվել է
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ներքին գործերի նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Ահմեդովը ձերբակալվել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել Ահմեդովի կալանավորման և նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու մասին՝ կապված դրամական միջոցների յուրացման հետ:
Նշենք, որ Ահմեդովը զբաղեցրած պաշտոնից ազատվել էր 2017 թ.: