չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախատեսվում է տարհանել Սիրիայի Թել Աբյադ քաղաքում բնակվող 16 հայ ընտանիք

Նախատեսվում է տարհանել Սիրիայի Թել Աբյադ քաղաքում բնակվող 16 հայ ընտանիք

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Հայրապետյանը։

«Ինչպես գիտեք, թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ են սկսել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակի տակ են առնվել նաև Սիրիայի հայաբնակ բնակավայրերը, կապ հաստատեցի հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

Այս պահին թուրքերը գնդակոծում են Թել Աբյադ քաղաքը, որտեղ 16 հայ ընտանիք կա: Նախատեսվում է շուտով կազմակերպել նրանց տարհանումը: Բացի այդ, Կամիշլին, որտեղ նույնպես մեծաթիվ հայեր կան, կրակի տակ է»,- գրել է Մ. Հայրապետյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: