ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախարարությունը կդիտարկի, թե հիվանդանալ-առողջանալուց հետո երբ պահանջել ՊՇՌ թեստի պատասխան. Ավանեսյան

Նախարարությունը կդիտարկի, թե հիվանդանալ-առողջանալուց հետո երբ պահանջել ՊՇՌ թեստի պատասխան. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ իրենք դիտարկումներ են անում և կորոշեն՝ կորոնավիրուսով վարակված լինելուց ու առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում պարտադրել աշխատող անձանց ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր:

Նա նշեց, որ  կան նաև շատ փոքրաթիվ դեպքեր, երբ մարդը առողջանալուց հետո 20 օր, 30 օր հետո դեռ ՊՇՌ թեստի դրական պատասխան է ունենում:

՛՛Այս հանգամանքը հաշվի առնելով՝ մեր մասնագիտական խումբը ներկայումս նախարարի հրամանի որոշակի փոփոխությունների և համալրումների աշխատանք է իրականացնում: Կտեսնենք, վերջնական եզրակացությունը վաղը կունենանք և ըստ այդմ կդիտարկենք, թե հիվանդանալ-առողջանալուց հետո ինչ ժամանակի ընթացքում կպարտադրենք ՊՇՌ թեստավորման պատասխան ներկայացնել կամ պատվաստման հավաստագիրը՛՛,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն:

 

  • Կիսվել: